Նոր Զելանդիան հայտարարել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մասին: Այս մասին նշվել է Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարար Ուինսթոն Փիթերսի հայտարարությունում։

Նոր Զելանդիայի արտաքին գործերի նախարարության հրապարակած փաստաթղթում նշվել է, որ «պատժամիջոցների վերականգնումն արտացոլում է միջազգային հանրության խոր մտահոգությունը Իրանի կողմից ուրանի հարստացման պարտավորությունների չկատարման վերաբերյալ»: «Նոր Զելանդիան մշտապես աջակցել է միջուկային զենքի չտարածման դեմ պայքարի դիվանագիտական ​​ջանքերին, եւ մենք կոչ ենք անում Իրանին վերսկսել լիարժեք բանակցությունները եւ համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ»,  նշել է Փիթերսը։

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ պատժամիջոցները, որոնք ներառում են ֆինանսական սահմանափակումներ եւ Նոր Զելանդիա մուտքի արգելք, ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 18-ին: «Դրանք ներառում են մի շարք սահմանափակումներ, ինչպիսին են ակտիվների սառեցումը եւ մուտքի արգելքը պատժամիջոցների տակ գտնվող անձանց համար, ինչպես նաեւ որոշակի միջուկային եւ ռազմական ապրանքների ներմուծման եւ արտահանման արգելքը»: Նոր Զելանդիայի՝ Իրանի հետ բիզնեսով զբաղվել ցանկացող քաղաքացիները պարտավոր կլինեն անցնել պարտադիր պետական ​​գրանցում 2026թ․ փետրվարի 1-ից»,- նշել է նա։