Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում է ունեցել Patriot ՀՕՊ համակարգեր (ինչպես նաեւ Tomahawk թեւավոր հրթիռներ- խմբ.) արտադրող Raytheon ընկերության ներկայացուցիչների հետ։
Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանը չի հասնում իր առաջադրած նպատակներից եւ ոչ մեկին։
Նա ընդգծել է, որ Ուկրաինան հակաօդային պաշտպանության ուժեղացման կարիք ունի եւ նշել է կոնկրետ կարիքների մասին։
Կողմերը քննարկել են Raytheon ընկերության արտադրական հզորությունները, համագործակցության հնարավոր ուղիները ՀՕՊ ամրացման եւ Ուկրաինայի հեռահար հնարավորությունների մեծացման համար, ինչպես նաեւ ուկրաինա-ամերիկյան արտադրության հեռանկարները։





























