2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հայկական առևտրային բանկերը գրանցել են մոտավորապես 308 միլիարդ դրամի զուտ շահույթ, հաղորդում է Modex-ը։
Դա 15%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։
Նշվում է, որ բոլոր բանկերը շահութաբեր են աշխատել, սակայն հինգ բանկ հայտնել է զուտ շահույթի նվազման մասին։





























