Կարծում եմ՝ Ես և Պուտինը, ամենայն հավանականությամբ, երկկողմ հանդիպում կանցկացնենք Հունգարիայում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Սպիտակ տանը հոկտեմբերի 17-ին անցկացված հանդիպման ժամանակ։

«Սակայն ես կապի մեջ կլինեմ նախագահ Զելենսկու հետ»,- հավելել է նա։

Թրամփը պարզաբանել է, որ ինքն ու Պուտինը կհանդիպեն Հունգարիայում, քանի որ երկուսին էլ դուր է գալիս այդ երկրի վարչապետ Օրբանը։

«Ես կփորձեմ այնպես անել, որ բոլորի համար էլ հարմարավետ լինի»,- նշել է նա։

Թրամփն ընդգծել է, որ այսօր Զելենսկու հետ կքննարկի Պուտինի հետ նախորդ օրը տեղի ունեցած հեռախոսազրույցի մանրամասները։