ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձեռնպահ է մնացել  պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինան պետք է զիջի տարածքներ՝ Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրի շրջանակում, ինչը վերջինն է այս հարցի շուրջ փոփոխվող կարծիքների շարքում, հաղորդում է CNN-ը։

«Պատերազմը շատ հետաքրքիր բան է։ Երբեք չգիտես՝ ինչ կլինի»,- ասել է Թրամփը։

Օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ նա հայտարարել էր, որ պատերազմն ավարտելու համար անհրաժեշտ է «տարածքների փոխանակում»։

Ավելի ուշ նա փոխել է իր միտքը՝ հայտարարելով, որ հավատում է, որ Ուկրաինան կարող է վերադարձնել բոլոր տարածքները։

Այսօրվա պատասխանը ենթադրում է, որ նախքան այլ տեսակետ առաջարկելը նախագահը սպասում և հետևում է բանակցությունների ընթացքին։

Ըստ Sky News-ի՝ Թրամփը նշել է, որ իր համար «պատիվ» է ի դեմս Զելենսկու լինել «ուժեղ առաջնորդի» կողքին, «մարդոի, որին ես շատ լավ եմ ճանաչում»։

«Կարծում եմ՝ մենք մեծ առաջընթաց ենք գրանցում։ Ըստ իս, ամեն ինչ բավականին լավ է ընթանում։ Ամեն ինչ սկսվեց Ալյասկայում, որտեղ, թերևս, քննարկվել են որոշակի սկզբունքներ»,- նշել է Թրամփը։