Ես և Զելենսկին խոսելու ենք  Tomahawk հրթիռների մասին, և կգերադասեինք, որ դրանց անհրաժեշտությունը չլիներ։ Ըստ Reuters-ի՝ Սպիտակ տանը հոկտեմբերի 17-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Անկեղծ ասած, մենք կգերադասեինք, որ պատերազմն ավարտվեր»,- ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ չնայած ԱՄՆ-ը շատ զենք է վաճառում, կգերադասեր ավարտել պատերազմը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կարիք ունի այդ հրթիռների և այլ զենքերի, հավելելով, որ այդ պատճառով էլ ցանկանում է ավարտել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը։