Russia Today հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի հաստատել այն լուրերը, թե իրեն նշանակել են НТВ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին: «Ինձ նման բան չեն ասել»,-Twitter-ում գրել է Սիմոնյանը: НТВ հեռուստաընկերությունում տեղեկատվությունը որեւէ կերպ չեն մեկնաբանել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Սիմոնյանի հնարավոր նշանակման մասին իր Twitter-ում գրել էր հանրահայտ Քսենյա Սոբչակը` նշելով, թե հավաստի աղբյուրներից տեղեկացել է, թե Կուլիստիկովին կփոխարինի Սիմոնյանը:

Որոշ լրատվամիջոցներ նկատում են, որ Քսենիայի համար, հավանաբար, տեղեկատվության աղբյուր է եղել նրա ներկայիս բոյֆրենդը` Մոսկվայի կառավարության մշակույթի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Կապկովը:

Մարգարիտա Սիմոնյանը ներկայումս ղեկավարում է Russia Today  հեռուստաընկերությունը եւ Ռուսաստանի 100 ազդեցիկ կանանց ցուցակում 33-րդն է: