Շվեյցարական Rolex ընկերությունը, որը արտադրում է էլիտար ժամացույցներ և աքսեսուարներ, ապրանքային նշան է գրանցել Ռուսաստանում՝ մինչև 2035 թվականը, պարզել է ՌԻԱ Նովոստին՝ ուսումնասիրելով Ռոսպատենտի էլեկտրոնային բազան։
Ժամացույցների պրեմիում բրենդը 2024 թվականի դեկտեմբերին դիմումներ էր ներկայացրել մի քանի ապրանքային նշաններ գրանցելու համար, հոկտեմբերի 3-ին Ռոսպատենտը որոշել է գրանցել դրանք։
Փաստաթղթերի համաձայն՝ համանուն ընկերությունը Rolex ապրանքային նշանը գրանցելու նոր դիմում է ներկայացրել հունվարի 22-ին, իսկ գործակալությունը այն գրանցել է հոկտեմբերի 17-ին։
2023 թվականի փետրվարին «Tages Anzeiger» թերթը հաղորդել է, որ շվեյցարական 14 ընկերություններ և կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը Ռուսաստանում, բայց չեն բացառում վերադառնալու հնարավորությունը: Դրանց թվում էր ժամացույցների արտադրող Rolex-ը:




























