Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպմանը Սպիտակ տանը։

«Սպիտակ տանը նախագահ Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների միջեւ երեկվա բանակցություններից հետո մի բան բացարձակապես պարզ է. Ռուսաստանի ագրեսիայի դեմ պայքարում Ուկրաինայի հետ Եվրոպայի համերաշխությունն այսօր ավելի կարեւոր է, քան երբեւէ»,- գրել է նա Х սոցցանցում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների միջեւ բանակցությունները տեղի են ունեցել երեկ Վաշինգտոնում։

Դրանից առաջ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ բանակցությունները Կիեւի համար ձախողվել են, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել է տրամադրել հեռահար Tomahawk թեւավոր հրթիռներ։

Այնուամենայնիվ, Զելենսկին չի կորցնում դրանք ստանալու հույսը։