Ռուսաստանյան «Ոսկե արծիվ» կինոմրցանակի գլխավոր դափնեկիրն է դարձել Անդրեյ Զվյագինցեւի «Ելենա» ֆիլմը` հաղթելով լավագույն խաղարկային ֆիլմ, լավագույն օպերատորական աշխատանք եւ երկրորդ պլանի լավագույն կանացի դեր անվանակարգերում:
Լավագույն սցենարի համար մրցանակը տրվել է Ալեքսանդր Մինդաձեին` «Շաբաթ օրը» ֆիլմի համար:
Գլխավոր դերասանական մրցանակների են արժանացել Ֆեոդոր Բոնդարչուկն ու Քսենյա Ռապոպորտը, որոնք Ավդոտյա Սմիրնովայի «Երկու օր» ֆիլմում հանդես են եկել կոմիկական դուետով: Երկրորդ պլանի տղամարդու դերի համար մրցանակի է արժանացել Բոգդան Ստուպկան` Օլեգ Պոգոդինի «Տանը» ֆիլմում խաղի համար:
Լավագույն անիմացիոն ֆիլմն ամանորյա արձակուրդներին դրամարկղային հիթ դարձած «Երեք դյուցազուններն ու Շամախանի թագուհին» է: Խաղարկային լավագույն ֆիլմը Գալինա Եվտուշենկոյի «Միխայիլ Ուլյանով. ժամանակների եւ իմ մասին»-ն է:
Լավագույն մինի սերիալ է համարվել Վլադիմիր Խոտինենկոյի «Դոստոեւսկին»: Լավագույն հեռուստասերիալ է ճանաչվել Անդրեյ Մալյուկովի «Փախուստ»-ը:
Անցած տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ է ճանաչվել առանց այդ էլ բոլոր մրցանակաբաշխություններում առաջին հորիզոնականները զբաղեցրած, այդ թվում` չորս «Օսկարի» աժանացած «Արքան խոսում է» ֆիլմը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:



























