Ադրբեջանը համաձայնել է զորքեր տրամադրել Միջազգային կայունացնող ուժերին, որոնք կօգնեն ապահովել անվտանգությունը Գազայի հատվածում պատերազմից հետո, Times of Israel-ին տեղեկացրել են երեք կառավարական պաշտոնյաներ, որոնք ծանոթ են հարցին։
Այսօրվա դրությամբ Ինդոնեզիան է միակ երկիրը, որը հրապարակայնորեն պարտավորվել է զորքեր տրամադրել ISF-ի համար՝ հայտարարելով, որ 20 000 զինվոր կուղարկի ՄԱԿ արտոնած առաքելության շրջանակում։
Բայց ԱՄՆ-ը եւս բանակցություններ է վարել այլ երկրների հետ եւ մասնավոր կարգով հանձն է առել նման պարտավորություններ Ադրբեջանի կողմից, տեղեկացնում են երեք աղբյուրները։
Անցած ամիս ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակում բազմակողմ հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որ Անկարան եւս պատրաստ է զորքեր ուղարկել Գազա, տեղեկացնում են երկու աղբյուրներ, որոնք ծանոթ են հարցին։ Սակայն պարզ չէ, թե արդյոք Իսրայելը թույլ կտա թուրքական զորքերի ներկայությունը Գազայում՝ պատերազմն սկսվելուց ի վեր երկու երկրների միջեւ կապերի խզման ֆոնին։





























