ԱՄՆ Արեւելյան ափի քաղաքներում եւ Եվրոպայում սկսում են հավաքվել ցուցարարների խմբերը ՝ համերաշխություն հայտնելով ամերիկացիներին, որոնք բողոքում են այն բանի դեմ, ինչը կազմակերպիչներն անվանում են «նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Առաջին փոփոխության իրավունքների ճնշում», տեղեկացրել է NBC News-ը։

Կազմակերպիչների խոսքով՝ այսօր ամբողջ երկրում, խոշոր քաղաքներից մինչեւ փոքր գյուղական բնակավայրեր, նախատեսված է ավելի քան 2 500 հանրահավաք՝ «առանց արքաների ժողովրդավարության» համար։ Ակնկալվում է, որ կմասնակցեն միլիոնավոր մարդիկ։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ այսօրվա միջոցառումները կլինեն խաղաղ. դա անմիջական պատասխանն է հանրապետականների եւ Թրամփի վարչակազմի այն պնդումներին, որ բողոքի ցույցերը կարող են անվտանգ չլինել։ Աջակիցները երթերն անվանում են խոսքի ազատության պաշտպանության հայրենասիրական գործողություն, մինչդեռ քննադատները դրանք անվանում են հակաամերիկյան։

Մի քանի նահանգապետեր գործի են դրել Ազգային գվարդիան, Թրամփը բողոքի ցույցերի նախօրեին ընդլայնել է գվարդիայի տեղակայումը դեմոկրատների գլխավորած քաղաքներում։