ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, «No Kings» (Առանց թագավորների) շարժման շրջանակում ողջ երկրում անցկացվող բողոքի ակցիաների ֆոնին, հրապարակել է արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թագ է կրում։

Տեսանյութում Թրամփը ոչ միայն դնում է թագն ու հագնում թիկնոցը, այև բարձրացնում է սուրը։

Նրա առջև ծնկի են գալիս ամերիկացի դեմոկրատ քաղաքական գործիչները, այդ թվում՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին և Սենատում դեմոկրատների առաջնորդ Չաք Շումերը։