Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես Ուկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ վկայակոչելով բանակցություններին ծանոթ աղբյուրների։
Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։
Պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ պատրաստ է զիջել Ուկրաինայի երկու այլ՝ մասնակիորեն գրավված շրջանների՝ Զապորոժիեի և Խերսոնի որոշ հատվածներ՝ Դոնեցկի լիակատար վերահսկողության դիմաց։
Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ այս պահանջները համեմատաբար ավելի մեղմ են, քան օգոստոսին Անքորիջում կայացած Թրամփ–Պուտին գագաթնաժողովի ժամանակ Պուտինի ներկայացված պահանջները։
Միացյալ Նահանգների վարչակազմի որոշ ներկայացուցիչներ այս առաջարկը գնահատել են որպես առաջընթաց, սակայն եվրոպացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը նշել է, որ Ուկրաինան դժվար թե դրան նույն կերպ վերաբերվի։ Նրա կարծիքով, «դա նույնն է, ինչ սեփական ոտքը վաճառել՝ ոչնչի դիմաց»։




























