ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Նիկիտա Միխալկովի հետ կապում է բարեկամություն, որում կա «քիմիա», պետության ղեկավարը ռեժիսորին համարում է «Ռուսաստանի իսկական հայրենասեր», հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք նրա հետ ընկերություն ենք անում, իսկ եթե ընկերություն ենք անում, ուրեմն մեր միջև կա ինչ-որ, ինչպես հիմա նորաձև է ասել, «քիմիա» այդ հարաբերություններում։ Ինձ թվում է, որ ամենակարևորը, որ նա իսկապես, ոչ թե բառի մակերեսային իմաստով, այլ բառի խորը, բովանդակային, փիլիսոփայական իմաստով մեր Հայրենիքի հայրենասերն է», - պատմել է նախագահը «Ռոսիա» հեռուստաալիքի «Նիկիտա Միխալկով» ֆիլմում, որի հատվածը հրապարակվել է «Վեստի» Telegram-ալիքում։