ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում արհեստական բանականության միջոցով ստեղծված տեսանյութ է հրապարակել, որում ինքը թագը գլխին նստում է ինքնաթիռի ղեկին, բարձրանում վեր և բողոքողների վրա կասկածելի շագանակագույն նյութ է թափում։

Ինքնաթիռի վրա գրված է «King Trump» («Թագավոր Թրամփ»)։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ ողջ տարածքում տեղի են ունեցել No Kings («Ոչ թագավորներին») զանգվածային բողոքի ակցիաներ՝ ընդդեմ ԱՄՆ նախագահի քաղաքականության։ Դրանց մասնակցել է ավելի քան 7 միլիոն մարդ։