Ըստ «Կիբրիս Փոստասի» թերթի՝ ընդդիմադիր քաղաքական գործիչ Թուֆան Էրհուրմանը հաղթել է մասամբ ճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահական ընտրություններում։

Նախնական արդյունքների համաձայն՝ Էրհուրմանը ստացել է ձայների 62.76%-ը։ Նա արդեն հայտարարել է, որ իր կառավարման օրոք Հյուսիսային Կիպրոսը կշարունակի համակարգել իր արտաքին քաղաքականությունը Թուրքիայի հետ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նրան հաղթանակի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ Թուֆան Էրհուրմանին։ Հուսով եմ, որ այս ընտրությունները օգուտ կբերեն մեր երկրներին և մեր տարածաշրջանին», - ասել է թուրք առաջնորդը։

Նա հավելել է, որ Անկարան կշարունակի պաշտպանել Հյուսիսային Կիպրոսի շահերն ու ինքնիշխանությունը։