Եվրոպական երկրներն աստիճանաբար իրենց ազգային օրենսդրությունում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներից խուսափելու համար քրեական պատասխանատվություն են սահմանում, գրում է «Коммерсант»-ը:
Կիպրոսն այն երկրների շարքում է, որոնք սահմանել են այդ պատժամիջոցը, թեև ոչ անմիջապես։ Պատժամիջոցների տակ գտնվող անձանց ֆինանսավորում կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրելն այժմ համարվում է հանցագործություն այն իրավասության մեջ, ինչը, փորձագետների կարծիքով, կարող է բավականին լայնորեն մեկնաբանվել։
Նման գործողությունները կարող են ներառել կիպրոսյան անձնագրեր ունեցող ռուսաստանցիների՝ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական բանկերում աշխատանքը, ԵՄ պատժամիջոցների ցանկում գտնվող ընկերություններում աշխատանքը և ռուսական մասնակցությամբ բիզնեսներին ծառայությունների, մասնավորապես՝ խորհրդատվությունը, մատուցումը։
Բացառություններ են արվել երկու երկրների՝ Նիդեռլանդների, որն արդեն ունի նմանատիպ օրենք, և Դանիայի համար, որը ազատված է հրահանգը կիրառելու պահանջներից՝ արդարադատության և ներքին գործերի ոլորտում չհամագործակցելու կետի պատճառով։ Մյուս երկրները պարտավոր էին իրենց օրենքներն ընդունել մինչև 2025 թվականի մայիսի 20-ը, սակայն հրապարակային տվյալներով՝ միայն յոթը (Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Սլովակիա, Ֆինլանդիա և Շվեդիա) էին այդ ժամկետում կատարել վերանշյալ պահանջները:
Եվրոպական հանձնաժողովը հուլիսի 24-ին ծանուցում է ուղարկել մնացած 18 երկրներին (Բելգիա, Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Իռլանդիա, Հունաստան, Իսպանիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Իտալիա, Կիպրոս, Հունգարիա, Մալթա, Ավստրիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա և Սլովենիա)՝ կոչ անելով անհապաղ գործողություններ ձեռնարկել իրենց օրենսդրությունը ԵՄ պահանջներին համապատասխանեցնելու համար: Կիպրոսը, Չեխիան և Հունգարիան այդ ժամանակվանից ի վեր ընդունել են իրենց օրենքները:




























