Միջազգային բեռնափոխադրումների բորսայի՝ ATI.SU-ի տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայստանից միջազգային բեռնափոխադրումներ  աճը կազմել է մոտ 30%, իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ ավելի քան կրկնապատկվել՝ կազմելով 116%։

Միևնույն ժամանակ, ներմուծման բեռնափոխադրումների սակագները տարեկան աճել են 22%-ով, հաղորդում է «Առևտուր առանց սահմանների» կազմակերպությունը։ Ճանապարհային բեռնափոխադրումների ծառայությունների գները ևս աճել են՝ ինչպես արտահանման, այնպես էլ ներմուծման համար՝ տարեկան 6%-ով , իսկ նախորդ եռամսյակի համեմատ՝ 15%-ով։

Այլ երկրներից Հայաստան բեռնափոխադրումների պահանջարկը հատկապես արագ է աճում՝ տարեկան 29% աճով և նախորդ եռամսյակի համեմատ՝ 15% աճով։

Արտասահմանյան ուղղությունների շարքում Ռուսաստանն առաջատարն է պատվերների ծավալով՝ տարեկան 22% աճով և նախորդ եռամսյակի համեմատ՝ 17% աճով։