Հունաստանում, այսօր` հունվարի 28-ին, ավտովթարից 5 ներգաղթյալներ են մահացել, մեկ տասնյակ մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է Հունաստանի ոստիկանությունը, շուրջ 45 միգրանտների տեղափոխող բեռնատարը շրջվել է Աթենքից 270 կմ հեռավորության վրա գտնվող Աստակոս նավահանգստի մոտ, լեռնային ճանապարհին: Տուժածները տեղափոխվել են մոտակա քաղաքների հիվանդանոցներ, մնացածները տեղի իշխանություններից վերմակներ ու սնունդ են ստացել:
Ներգաղթյալները փորձել են Հունաստանի արեւմուտքում գտնվող նավահագիստներից մեկից ոչ մեծ նավով մեկնել Իտալիա: Բուլղարական համարանիշներով բեռնատարը գտնվում էր հետախուզման մեջ:
Վթարից հետո, վարորդը դիմել է փախուստի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:




























