ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «ոչնչացնել» ՀԱՄԱՍ-ին, եթե կազմակերպությունը չկատարի Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը՝ հայտարարելով, որ կարող է նոր հարձակում սկսել տարածաշրջանում, հաղորդում է CNN-ը։

«Անհրաժեշտության դեպքում նրանք կոչնչացվեն, և իրենք դա գիտեն»,- ասել է Թրամփը՝ զգուշացնելով, որ եթե Գազայում բռնությունը շարունակվի, «մենք կմտնենք և կկանգնեցնենք այն, և դա տեղի կունենա շատ արագ և շատ դաժանորեն»։

Թրամփը հավելել է, որ ամերիկյան զորքերը չեն մասնակցի որևէ նոր ռազմական գործողության՝ նշելով, որ այլ ուժեր գտնվում են տեղում և պատրաստ են կատարել հրամանները, եթե նա որոշի, որ ՀԱՄԱՍ-ը խախտել է հրադադարը։