Ռեժիսոր Նիկիտա Միխալկովի ծննդյան երեկույթներից մեկում, որին մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անվանակոչիկի ընկերներից մեկը պետության ղեկավարի կարմիր գինի է թափել։ Ռուսաստանի նախագահը միջադեպի մասին պատմել է «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Նիկիտա Միխալկով» ֆիլմում։

«Նրա ընկերներից մեկն այնտեղ ինձ վրա կարմիր գինի թափեց։ Նա շարունակ ներողություն էր խնդում և ասաց, որ ընդհանրապես կդադարի խմել»,- ըստ РБК-ի՝ նշել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ տղամարդն, ի վերջո, խախտել է իր խոսքը և շարունակում է ալկոհոլ օգտագործել, բայց «բանականության սահմաններում»։ Պուտինը իր վրա գինի թափած անձի անունը չի նշել։