Տորք Անգեղի նոր կառուցվող այգու տարածքում հոկտեմբերի 18-ին իրականացվել է ծառատունկ, որը հանդիսանում է այգու վերակառուցման և կանաչապատման աշխատանքների երկրորդ փուլը։

«Առաննա Շին» կառուցապատող ընկերությունը, հանդիսանալով «Նովել Մասիվ» համալիրի կառուցապատողը, սեփական նախաձեռնությամբ սկսել է այգու վերակառուցման և բարեկարգման լայնածավալ աշխատանքները՝ շարունակելով Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնված նախագծի իրականացման գործընթացը։

IMG_4921 (1).jpg (258 KB)

Ծառատունկի ընթացքում տնկվել են տարբեր տեսակի ծառեր և թփեր՝ նպատակ ունենալով տարածքն ապահովել բնական կանաչապատմամբ և ստեղծել հանգստի ու զբոսանքի համար հարմարավետ միջավայր ինչպես բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի համար։

IMG_4922 (1).jpg (278 KB)

Աշխատանքների շրջանակում արդեն իրականացվել են այգու տարածքի մաքրման աշխատանքներ, կառուցվել է ամֆիթատրոն, բարեկարգվել և կառուցվել են զբոսուղիներ, անցկացվել է նոր ոռոգման համակարգ։ Նախատեսվում է նաև հեծանվուղիների, նստարանների, լուսավորության համակարգի տեղադրում, ինչպես նաև խաղահրապարակների և հանգստի գոտիների կառուցում։

1T6A7543 (1).jpg (283 KB)

IMG_4924 (1).jpg (490 KB)

«Առաննա Շին» ընկերությունը հավաստիացնում է, որ շարունակելու է ներդնել ջանքեր և միջոցներ՝ այգին վերածելու Երևանի ամենագեղեցիկ և ժամանակակից կանաչ գոտիներից մեկի։