Իսրայելի կառավարությունը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին կոչ է արել հրաժարվել վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի հրամանգիրը կատարելու իր խոստումից, եթե նա այցելի երկիր, հաղորդում է Reuters-ը։
«Կարծում ենք՝ վարչապետ Քարնին անպայման պետք է վերանայի այդ միտքը և Կանադայում ողջունի վարչապետ Նեթանյահուին՝ Մերձավոր Արևելքի միակ հրեական պետության և ժողովրդավարական երկրի առաջնորդին»,- լրագրողներին ասել է Իսրայելի կառավարության խոսնակ Շոշ Բեդրոսյանը։
ՄՔԴ-ն ձերբակալության հրամանագիր է արձակելլ Նեթանյահուի և նրա նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի համար՝ Գազայում մարդկայնության դեմ ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ։





























