ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Թբիլիսիում է: Այս մասին վարչապետը գրել է սոցցանցի իր էջում:
Նշենք, որ այսօր նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը։
Վաղը վարչապետ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի «Մետաքսի ճանապարհ» 5-րդ համաժողովին։




























