Եվրոպական երկրները Ուկրաինայի հետ աշխատում են 12 կետանոց առաջարկի վրա, որը նպատակ ունի դադարեցնել պատերազմը ներկայիս ճակատներում, գրում է Bloombreg-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհուրդը կհետևի առաջարկվող ծրագրի իրականացմնանը, գրում է լրատվամիջոցը՝  վկայակոչելով  թեմային ծանոթ անձանց։

Ըստ այդ ծրագրի՝ Ուկրաինան կստանա անվտանգության երաշխիքներ, պատերազմի պատճառած վնասի փոխհատուցման միջոցներ և ԵՄ-ին արագ անդամակցության հստակ ուղի, հաղորդում է գործակալությունը