ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանին քննարկել են Իրաքում ԱՄՆ առևտրային գործարքներն ավարտին հասցնելու ջանքերը, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի տեղակալ Թոմմի Փիգգոյի հաղորդագրության մեջ։
«Պետքարտուղարը շնորհավորել է վարչապետին Իրաք-Թուրքիա խողովակաշարով նավթի արտահանման վերսկսման կապակցությամբ, որը օգուտ կբերի Իրաքին, Թուրքիային և ամերիկյան ձեռնարկություններին։ Պետքարտուղարը շեշտեց Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայիններին զինաթափելու անհապաղ անհրաժեշտությունը, որոնք խաթարում են Իրաքի ինքնիշխանությունը, սպառնում են ամերիկացիների և իրաքցիների կյանքին և բիզնեսին, և թալանում են Իրաքի ռեսուրսները Իրանի համար:
Պետքարտուղարը վերահաստատել է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է իրաքյան գործընկերների հետ սերտ համագործակցությանը՝ մեր ընդհանուր շահերը առաջ մղելու համար. դրանք են՝ Իրաքի ինքնիշխանության պաշտպանությունը, տարածաշրջանային կայունության ամրապնդումը և մեր տնտեսական կապերի ամրապնդումը»,- նշվում է հաղորդագրության մեջ։





























