Ռուսաստանը կրկնել է Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու իր նախորդ պայմանները՝ անցյալ շաբաթավերջին ԱՄՆ-ին ուղարկված մասնավոր հաղորդագրության մեջ, որը հայտնի է որպես «ոչ պաշտոնական փաստաթուղթ,- հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ ԱՄՆ պաշտոնյաներից մեկի՝ հաղորդագրության մեջ կրկնվում է Ռուսաստանի պահանջը՝ իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի տարածքում գտնվող ողջ Դոնբասը, ինչը փաստացի մերժում է Թրամփի այն կարծիքը, թե ճակատային գծերը պետք է սառեցվեն իրենց հիմնական դիրքերում։

Պաշտոնյաներից մեկի խոսքով՝ Ռուսաստանը ոչ պաշտոնական փաստաթղթում վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը այն մասին, որ ՆԱՏՕ-ի զորքերը չպետք է տեղակայվեն Ուկրաինայում՝ որպես խաղաղության համաձայնագրի մաս։

Ոչ պաշտոնական փաստաթղթի մասին լուրերը հայտնվել են այն ժամանակ, երբ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ենթադրյալ գագաթնաժողովը Բուդապեշտում ավելի ու ավելի մեծ կասկածներ է առաջացնում։ Սպիտակ տունը հայտարարել է, որ նման հանդիպում «մոտ ապագայում» նախատեսված չէ։

Հինգշաբթի օրը Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ, որից հետո հայտարարել է, որ Բուդապեշտի  հանդիպումը հավանաբար տեղի կունենա հաջորդ երկու շաբաթվա ընթացքում։

ԶԼՄ-ները հայտնում են, որ ուրբաթ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ մասնավոր հանդիպման ժամանակ ամերիկացի պաշտոնյաները Ուկրաինայի առաջնորդին ներկայացրել են Կրեմլի առաջարկած ծրագիրը՝ հրաժարվել Դոնբասից՝ Զապորոժիեի և Խերսոնի մարզերի փոքր հատվածների դիմաց։

Զելենսկին հրաժարվել է և Թրամփը դրանից հետո հրապարակայնորեն հայտարարել է, որ գոյություն ունեցող ճակատային գծերը պետք է սառեցվեն։