Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցախնան ողջունել է ղազախական հացահատիկի Ադրբեջանի միջոցով Հայաստան առաքումը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ էստոնացի նախարարն իր տեսակետները հայտնել է Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման ժամանակ:
Էստոնիայի արտաքին գործերի նախարարը ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ղազախական հացահատիկը իր տարածքով Հայաստան տարանցիկ տեղափոխելու թույլտվությունը կարևոր քայլ է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, հաղորդում են լրատվամիջոցները։





























