Մոսկվայի արևմուտքում գտնվող «Կրիլատսկի» առևտրի կենտրոնից մոտ 100 մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ շենքի մուտքի մոտ նռնակի նման առարկա է հայտնաբերվել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Օսեննի բուլվարի «Կռիլատսկի» առևտրի կենտրոնի անմիջական հարևանությամբ նռնականման առարկա հայտնաբերելու պատճառով կանչվել էին սակրավորներ, իսկ վտանգավոր գոտին շրջափակվել էր։
«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ տարհանվել է շուրջ 100 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նա հստակեցրել է, որ վտանգավոր առարկան հայտնաբերվել է առևտրի կենտրոնի մուտքի ձախ կողմում գտնվող աստիճանների վրա, «Վկուսնո ի տոչկա» սրճարանի կողքին։





























