Չեխիայի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Պրահայի 6-րդ շրջանային դատարանի ուսուցչուհի Մարտինա Բեդնարժովային շնորհված յոթ ամսվա պայմանական ազատազրկումը և դասավանդման երեք տարվա արգելքը՝ գրականության դասի ժամանակ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը ներկայացնելու համար։ Դրա մասին հայտնել է ČTK գործակալությունը։

2025 թվականի մայիսին Պրահայի 6-րդ շրջանային դատարանը Բեդնարժովային դատապարտել է պայմանական ազատազրկման և դասավանդման արգելքի՝ շրջանային դպրոցում ութերորդ դասարանի գրականության դասի ժամանակ արված դիտողությունների համար։ Նույն դատարանը ավելի վաղ քննել էր Բեդնարժովայի գործը և արդարացրել նրան մեղադրանքներից։ Պրահայի քաղաքային դատարանը հետագայում ուժի մեջ է թողել այդ որոշումը, սակայն Գերագույն դատարանը հունվարին գործը վերադարձրել է վերանայման։

Ըստ չեխական լրատվամիջոցների՝ դատախազությունը Բեդնարժովայի համար պահանջել էր ութ ամսվա պայմանական ազատազրկում և դասավանդման հինգ տարվա արգելք։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր «ցեղասպանությունը ժխտելու» համար հոդվածով։

Ըստ չեխական լրատվամիջոցների՝ Բեդնարժովան  նշել է, որ ինքն իր աշակերտներին ներկայացնում էր ստուգված փաստեր, որոնք աշակերտները ձայնագրել էին իրենց սմարթֆոններում: Միջադեպից հետո ուսուցչուհին ազատվել է աշխատանքից: