Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 23–ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի փոփոխության նախագծին։

Այս նախագծով առաջարկվում է հունվարի 27–ը նշել որպես «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր» և այն համարել ոչ աշխատանքային։

Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ու անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։ Նախագիծը կառավարության հաստատումից հետո կգնա ԱԺ։