Այսօր` հունվարի 29-ին, ոստիկանության Գուգարքի բաժնից Լոռու մարզային փրկարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում երեխայի գլխին նմանվող մարմին կա եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է NEWS.am-ի Լոռիի մարզի թղթակիցը, անմիջապես դեպքի վայր են մեկնել Լոռու մարզային փրկարար ջոկատը` մայոր Սերգեյ Ղարաքեշիշյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են եղել նաեւ ոստիկանության Գուգարքի բաժնի աշխատակիցները:
Փրկարարները պարանների օգնությամբ անցել են գետի մյուս կողմը եւ գետից հանել կասկածելի մարմինը, որը սակայն սովորական մի տիկնիկ է եղել: Բարեբախտաբար ահազանգը կեղծ է եղել եւ գետում մարդու մարմին չի հայտնաբերվել:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի



























