Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունվարի 28-ին հանդիպել է Եվրոպական Ազատական-Ժողովրդավարական եւ Բարեփոխումների կուսակցության (ELDR) փոխնախագահ Լյուսիվիզ Վան դեր Լաանի գլխավորած պատվիրակության հետ:

ՀԱԿ-ի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանում ժողովրդավարության հաստատման, պետական մակարդակով ընտրակեղծարար մեքենայի դեմն անելու, ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպման, այդ հարցերում միջազգային հանդրության, մասնավորապես ELDR կուսակցության մասնակցությանը վերաբերող խնդիրներ: Շոշափվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, միջազգային դիտորդական այլ կազմակերպությունների աշխատանքի բարելավման եւ արդյունավետ գործունեության հնարովորությունները:

Երկուստեք ընդգծվել է, որ միջազգային հանրությունը այս անգամ լուրջ վերաբերմունք է ցուցաբերելու Հայաստանում ազատ եւ արդար ընտրությունների անցկացմանը, որպեսզի բացառվեն ժողովրդի կամքը աղավաղող ընտրություններ:

Հունվարի 29-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը  եւ տիկին Լյուսիվիզ Վան դեր Լաանը շարունակել են քննարկումները վերոնշյալ խնդիրների շուրջ: