Մոսկվայի դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունը և դատարան է ուղարկել գրող Բորիս Ակունինի (իսկական անունը՝ Գրիգորի Չխարտիշվիլի) դեմ նոր քրեական գործը։ Այս անգամ Ակունինին մեղադրում են «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու մեջ։
Գործը հարուցվել է «Մոսկվայի դատախազության կողմից անցկացված հետաքննության հիման վրա», ըստ գործակալության Telegram ալիքի։ Ակուինինը մեղադրվում է «2025 թվականի փետրվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում իր վերահսկողության տակ գտնվող սոցիալական ցանցում առնվազն 76 հրապարակում տեղադրելու մեջ՝ առանց նշելու, որ այդ նյութերը պատրաստվել և/կամ տարածվել են օտարերկրյա գործակալի կողմից կամ կապված են օտարերկրյա գործակալի գործունեության հետ»։
Գրողի նկատմամբ մեկ տարվա ընթացքում երկու վարչական արձանագրություններ են կազմել՝ «օտարերկրյա գործակալ» լինելու մասին նշումների բացակայության պատճառով։ Մինչև վերջերս քրեական գործ կարող էր հարուցվել միայն երկու վարչական արձանագրությունների արդյունքու։ Հոկտեմբերի կեսերից «օտարերկրյա գործակալների» դեմ քրեական գործ կարող է հարուցվել արդեն մեկ վարչական արձանագրությունից հետո։
2025 թվականի հուլիսին ռուսական դատարանը հեռակա կարգով գրող Բորիս Ակունինին դատապարտել էր 14 տարվա խիստ ռեժիմի գաղութի, մեղադրելով նրան «ահաբեկչական» գործունեությանը աջակցելու, «ահաբեկչությունը արդարացնելու» և «օտարերկրյա գործակալի» պարտականությունները չկատարելու մեջ։ Ակունինը հայտարարել էր, որ չի ճանաչում այդ դատը։ «Ահաբեկչական» հոդվածներով գործը հարուցվել էր 2023 թվականին, այն բանից հետո, երբ Ակունինը Կրեմլամետ պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ զրույցի ընթացքում աջակցություն էր հայտնել Ուկրաինային։ «Օտարերկրյա գործակալի» պարտականություններից խուսափելու մասին հոդվածով քրեական գործը Ակունինի նկատմամբ հարուցվել էր 2025 թվականին։ «Մեդիազոնան» գրել էր, որ մեղադրանքը պնդում էր, որ գրողը 2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին իր Telegram-ալիքում տեղադրել է «առնվազն 33 նյութ»՝ առանց նշելու, որ դրանք վերաբերում են «օտարերկրյա գործակալի» գործունեությանը։





























