Իլինոյսի նահանգապետի թեկնածու Դարեն Բեյլիի որդին, հարսը և երկու թոռները զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով, հինգշաբթի հայտարարել են նրա նախընտրական շտաբում։
Բեյլիի նախընտրական քարոզարշավի թիմը մահացու վթարի մասին հայտարարել է X սոցիալական մեդիա հարթակում զետեղված հայտարարության մեջ։
«Չորեքշաբթի երեկոյան Դարենը և նրա կինը՝ Սինդին, սրտաճմլիկ լուր ստացան, որը ոչ մի ծնող երբեք չի ուզում լսել,- ասված է հայտարարության մեջ։ -Նրանց որդին՝ Զաքարին, որդու կինը՝ Քելսին, և նրանց երկու փոքր երեխաները՝ 12-ամյա Վադա Ռոուզը և 7-ամյա Սեմյուելը, զոհվել են Մոնտանայում ուղղաթիռի ողբերգական վթարի հետևանքով»։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Բեյլիի մյուս թոռը՝ 10-ամյա Ֆինը, ուղղաթիռում չի եղել և ապահով վայրում է։
Բեյլին ավելի վաղ հայտարարել էր 2026 թվականի ընտրություններում Իլինոյսի նահանգապետի պաշտոնում իր առաջադրման մասին՝ որպես հանրապետական թեկնածու՝ դեմոկրատ նահանգապետ Փրիցքերի դեմ։
Հինգշաբթի առավոտյան Փրիցքերը ցավակցություն է հայտնել Բեյլիի ընտանիքին։





























