ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ամերիկյան ուժերը շուտով կարող են ցամաքային գործողություններ սկսել Լատինական Ամերիկայի թմրակարտելների դեմ։

«Հաջորդը կլինի ցամաքայինը։ Մենք գուցե գնանք Սենատ, Կոնգրես եւ պատմենք նրանց այդ մասին, բայց ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք որեւէ խնդիր կունենան այդ առնչությամբ»,- ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։

«Ինչ վերաբերում է ցամաքային ճանապարհով տեղափոխվող թմրանյութերին, դա շատ ավելի վտանգավոր է [կազմակերպված հանցավորության համար]։ Դա շատ ավելի վտանգավոր կլինի։ Դուք շուտով կտեսնեք դա»,- ավելացրել է Թրամփը։