Օքլենդի ոստիկանության կողմից «Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման ձերբակալված մասնակիցների թիվը, որոնք ձգտել էին գրավել դատարկ շինություններից մեկը, կազմել է 400-ից ավելի մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր  300 ձերբակալվածների մասին: Նաեւ բախումների ընթացքում վիրավորվել են ոստիկանության երեք աշխատակից եւ մեկ ցուցարար, գրում է Associated Press-ը:

«Գրավիր Ուոլ սթրիթը» շարժման մասնակիցները ավելի վաղ խոստացել էին գրավել լքված շինություններւց մեկը, որտեղ ցանկանում էին իրենց գրասենյակը հիմնել, ինչպես նաեւ ուշադրություն հրավիրել տնանկների խնդիրների վրա:

Օքլենդում ոստիկանության հետ բախումն այս տարի համազգային ուշադրությունը գրավելու շարժման մասնակիցների առաջին փորձն է, որին նրանք հասել էին  նախորդ տարի լայնածավալ բողոքներով` ելույթ ունենալով սոցիալական անհավասարության եւ հարուստների հարկային արտոնությունների դեմ: 

Նախորդ տարվա հոկտեմբերին ոստիկանության հետ ցուցարարների նման բախումը քիչ էր մնացել ողբերգությամբ ավարտվեր «Գրավիր Օքլենդը» շարժման մասնակիցներից մեկի համար:  Նախկին դեսանտավոր Սքոթ Օլսենը հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ վատ վիճակում` ծանր առարկայից ստացած գլխի վնասվածքի պատճառով: Շարժման կազմակերպիչները վստահեցնում էին, որ Օլսենի գլխին արցունքաբեր գազով երկաթյա տարա է ընկել հարվածել: