Եվրամիության 5.5 միլիոն եվրոյի փոխանցումը ՀՀ պետական բյուջե իրականություն է դարձել՝ շնորհիվ «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին. փուլ II» ծրագրի 100% կատարողականի: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Արդարադատության նախարարությունից:

Նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Վասիլիս Մարագոսին:

Կողմերն անդրադարձել են իրականացված ծրագրերին:

Հաջողությամբ իրականացվել է «Աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի

բարեփոխումներին. փուլ II» բյուջետային աջակցության ծրագիրը։

Ֆինանսավորման համաձայնագրով նախատեսված հիմնական կատարողական ցուցանիշները վերաբերում են՝

դատաիրավական և հակակոռուպցիոն ռազմավարությունների ու վերջիններիս շրջանակներում հաղորդակցության ծրագրերի իրականացման հարցում էական առաջընթացի ապահովմանը,

վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը, ներառյալ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի արդյունավետ գործունեության ապահովմանը,

դատախազների և քննիչների բարեվարքության ստուգումների իրականացմանը,

պատիժը պայմանականորեն չկիրառելու գործիքակազմի ընդլայնմանը:

Նշված կատարողական ցուցանիշներն իրականացվել են ամբողջությամբ։