Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը պատիժ է կրում Փարիզի Լա Սանտե բանտում, ազատազրկման երկրորդ օրը լավ լուր է ստացել. ծնվել է թոռնիկը, հաղորդում է Le Parisien-ը։
Քաղաքական գործչի կրտսեր որդին՝ 28-ամյա Լուի Սարկոզին և նրա կինը՝ Նատալին, Սիլլա Նիկոլա անունով տղայի ծնողներն են դարձել։ Երեխան հայրանունը ստացել է պապիկի պատվին՝ ըստ Bild-ի։
«Երեկ մենք ծնողներ դարձանք։ Մենք ուրախ ենք մեր որդուն՝ Սիլլա Նիկոլա Սարկոզիին ձեզ ներկայացնելու համար։ Թող նա մեծանա ուժեղ և իմաստուն»,- գրել է Լուին Instagram-ում։
Նիկոլա Սարկոզին հինգ տարով ազատազրկվել է՝ կոռուպցիայի և անօրինական քարոզարշավի ֆինանսավորման համար։ Բանտ գնալուց առաջ նա հայտարարել է, որ ընտանիքն իր «հիմնական աջակցության աղբյուրն է»։ 69-ամյա Նիկոլա Սարկոզին այժմ ունի երեք թոռնիկ. նրա ավագ որդին՝ Ժանը, արդեն երկու երեխայի հայր է։





























