Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը իր «Կամավորների կոալիցիա» գործընկերներին հայտարարել է, որ իրենք «միասնական են նախագահ Թրամփի հետ՝ կոչ անելով դադարեցնել արյունահեղությունը» Ուկրաինայում, գրում է Sky News-ը։
«Բոլորս համաձայն ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն, և բանակցությունները պետք է սկսվեն ներկայիս շփման գծից»,- շեշտել է նա։
Մեծ Բրիտանիայի վարչապետը հավելել է, որ Թրամփն «իրավացի է»՝ պատժամիջոցներ կիրառելով ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ, և որ «ճնշումը պետք է պահպանվի այնքան ժամանակ, մինչև Պուտինը ցույց կտա, որ իսկապես լուրջ է վերաբերվում խաղաղությանը»։
Նա հայտարարել է, որ ցանկանում է ներկայացնել «հստակ օրակարգ» առաջիկա երկու ամիսների կտրվածքով, որպեսզի «Պուտինին հարկադրենք նստել բանակցությունների սեղանի շուրջ»։
Սթարմերը ցանկանում է, որ առաջնորդները համաձայնության գան հետևյալի շուրջ.
համաշխարհային շուկայից վերացնել ռուսական նավթն ու գազը,
ավարտել Ռուսաստանի ինքնիշխան ակտիվների վրա աշխատանքը՝ Ուկրաինայի պաշտպանությանը աջակցելու համար միլիարդավոր դոլարների ֆինանսավորում բացելու համար.
ամրապնդել Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը.
շարունակել ռազմական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ «ապահովելով շարունակական հեռահար հնարավորություններ»։
շարունակել աշխատանքները Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքների մշակման ուղղությամբ։




























