Մենք աշխատում ենք ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցները շրջանցելու ուղղությամբ։ Դրա մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պետական «Кошут» ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ «Лукойл»-ի և «Роснефть»-ի դեմ ԱՄՆ պատժամիջոցները քննարկել է հունգարական MOL նավթագազային ընկերության հետ, հաղորդում է DW-ն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Հունգարիայի առաջնորդի մտերիմ դաշնակիցն է, իր երկրորդ ժամկետում առաջին անգամ պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Դա հանգեցրել է նավթի գների աննշան աճի։ Հունգարիան և Սլովակիան Եվրամիությունում ռուսական նավթի խոշորագույն գնորդներն են. այդ երկրների վերամշակման գործարանները ռուսական նավթ են ստանում «Дружба» խողովակաշարով։ Նրանց համակցված վերամշակման հզորությունը տարեկան կազմում է 14,2 միլիոն տոննա հում նավթ։
Ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին հայտարարությունից հետո, ռուսական նավթի ամենամեծ գնորդ՝ հնդկական Reliance Industries-ն անցել է Մերձավոր Արևելքից և Միացյալ Նահանգներից հում նավթ գնելուն, հաղորդում է Bloomberg-ը։ Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ-ը հայտարարել է պատժամիջոցների տակ գտնվող ռուսական նավթը փոխարինելու համար արտադրությունը մեծացնելու իր պատրաստակամության մասին։





























