Ամերիկյան The Coca-Cola Company ընկերությունը 10 տարով երկարաձգել է 1946 թվականին գրանցված Coke ապրանքանիշի իր բացառիկ իրավունքի ժամկետը, հայտնում է TASS-ը։

Ապրանքային նշանի հայտը երկարաձգվել է 10 տարով՝ մինչև 2035 թվականի օգոստոսի 14-ը։ Ապրանքային նշանը գրանցվել է Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (ԱԾՄԴ) մեկ դասով՝ ոչ ալկոհոլային, ոչ ածիկային ըմպելիքներ և օշարակներ այդ ըմպելիքները պատրաստելու համար, ինչը հետևում է Մտավոր սեփականության դաշնային ծառայության (Ռոսպատենտ) տվյալներից։

Coke ապրանքանիշի սկզբնական հայտը ներկայացվել է 1946 թվականի մայիսին և գրանցվել նույն թվականի հունիսին։ Ընկերությունը բազմիցս երկարաձգել է այս ապրանքանիշի նկատմամբ իր իրավունքները, վերջին երկարաձգումը տևել է մինչև 2025 թվականի օգոստոսի 14-ը։

2022 թվականի մարտին ամերիկյան «The Coca-Cola Company» գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունը դադարեցրել է Ռուսաստանում իր գործունեությունը, սակայն այլ երկրներից ներմուծված Coca-Cola ըմպելիքները դեռևս հասանելի են ռուսական խանութներում։