ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «մի տեսակ միջուկային տերություն է», հայտնում է AFP-ն։

Հարց է հնչել, թե արդյոք ԱՄՆ-ն պատրաստ է ընդունել Հյուսիսային Կորեայի կողմից առաջադրված բանակցային նախապայմանը և ճանաչել պետությունը որպես միջուկային տերություն որին Թրամփը պատասխանել է. «Դե, կարծում եմ՝ նրանք մի տեսակ միջուկային տերություն են»։

«Երբ դուք ասում եք, որ նրանք պետք է ճանաչվեն որպես միջուկային տերություն, ապա ես կասեմ, որ նրանք շատ միջուկային զենք ունեն», - ասել է ԱՄՆ նախագահը։

Ակնկալվում է, որ Թրամփը հինգշաբթի օրը կժամանի Հարավային Կորեա՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) ֆորումին մասնակցելու համար։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ նրա վարչակազմի պաշտոնյաները մասնավոր զրույցներում քննարկել են Թրամփի և Հյուսիսային Կորեայի ղեկավար Քիմի հանդիպման հնարավորությունը, ում հետ նա վերջին անգամ բանակցել էր 2019 թվականին։