ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ կցանկանար հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ Ասիա կատարելիք իր այցի ժամանակ, տեղեկացրել է BBC News-ը։

«Ես կցանկանայի։ Եթե ուզում եք իմանալ, ես բաց եմ դրա համար»,- ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին Air Force One ինքնաթիռում՝ տարածաշրջան մեկնելիս, ավելացնելով, որ «հիանալի հարաբերություններ ուներ» Կիմի հետ։

Թրամփը պատմության մեջ է մտել իր նախագահական առաջին ժամկետի ժամանակ՝ դառնալով ԱՄՆ առաջին գործող նախագահը, որն այցելել է Հյուսիսային Կորեա, երբ նրանք վերջին անգամ միմյանց ձեռք սեղմեցին 2019թ․։

Մալայզիա եւ Ճապոնիա ուղեւորության ժամանակ նա կհանդիպի մի շարք համաշխարհային առաջնորդների հետ, ներառյալ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, առեւտրային բանակցությունների ֆոնին՝ կապված այս տարեսկզբին Թրամփի մտցրած բարձր սակագների հետ։