Ֆրանսիայի առաջին տիկնոջ մասին լուրերը շարունակում են ապրել իրենց կյանքով, եւ Բրիժիթ Մակրոնը շարունակում է պայքարել դրանց դեմ։ Արդեն մի քանի տարի նա հերքում է կոնսպիրոլոգիական տեսությունները, որոնք պնդում են, որ ինքն իբր տղամարդ է ծնվել։ Ինտերնետը լի է վարկածներով այն մասին, որ Բրիժիթի իսկական անուն-ազգանումը Ժան-Միշել Թրոնյո է, սակայն այդ անունը նրա եղբորն է պատկանում, գրել է LaDepeche-ը։
Այդ պայքարը հանգեցրել է մի շարք տարօրինակ եւ երբեմն անհեթեթ իրավիճակների։ Դրանցից մեկը նկարագրված է վավերագրական ֆիլմում, որը ցուցադրվել է BFMTV-ով։ Առաջին տիկնոջ գրասենյակի ղեկավար Տրիստան Բրոմեն պատմել է մի դրվագի մասին, որը տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Ելիսեյան պալատում։
Բրիժիթ Մակրոնը փորձել է մտնել իր անձնական օգտահաշիվ հարկային ծառայության պաշտոնական կայքում և զարմանքով հայտնաբերել է, որ իր պրոֆիլը գրանցված է «Ժան-Միշել անունով, որը կոչվում է Բրիժիթ Մակրոն»։
«Մենք ցնցված էինք,- պատմել է Բրոմեն։- Ես կրկնեցի մուտքը նրա հետ միասին եւ համոզվեցի, որ այն անհնար է փոխել. բաժինն ամրացված էր նույնականացնողին«։
Անհասկանալի էր, թե ինչպես է նման սխալ տեղի ունեցել, եւ Բրիժիթ Մակրոնը հայտ է ներկայացրել, որպեսզի պարզի հանգամանքները։ Հետաքննության ընթացքում նույնականացվել են իրավիճակին երկու հնարավոր մասնակիցներ։
Առաջին անգամ չէ, երբ լուրերը հանգեցնում են դատավարությունների։ 2025թ. հուլիսին Բրիժիթ եւ Էմանուել Մակրոնները հայց են ներկայացրել ամերիկացի ինֆլյուենսեր Քենդիս Օուենսի դեմ, որը սուտ պնդումներ էր տարածել առաջին տիկնոջ սեռական պատկանելության մասին։
Իր դիրքորոշումը հաստատելու համար նախագահական զույգը դատարան է ներկայացրել լուսանկարչական եւ գիտական ապացույցներ, ներառյալ լուսանկարներ, որոնցում Բրիժիթը հղի է կամ դաստիարակում է երեխաներին։ Ավելի վաղ Մակրոնները հայցեր էին ներկայացրել երկու բլոգերների դեմ, սակայն գործի բողոքարկման ժամանակ գործերը չեղարկվել են հանուն խոսքի ազատության։





























