Ռուսաստանում կալանքից ազատել են Վորոնեժի «Ալեքսեեւսկի» շուկայի տիրոջը՝ ադրբեջանցի Յուսիֆ Խալիլովին, տեղեկացրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հատկանշական է, որ այդ իրադարձության մասին հայտնի է դարձել «Sputnik Азербайджан»-ի գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովի ազատվելուց եւ Բաքվից թռչելուց անմիջապես հետո։

Ադրբեջանցի գործարարի ազատման մասին տեղեկացրել է նրա որդին՝ Սիմուր Խալիլովը։

Խալիլովը ձերբակալվել էր այս տարվա օգոստոսին ՌԴ Վորոնեժ քաղաքում։