Հունվարի 28-ին, ժամը 08.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Սեւան ճանապարհի 39-րդ կմ-ին բախվել է համընթաց շարժվող «ԴԶ-143» մակնիշի ձյուն մաքրող մեքենայի:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը եւ 5 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























