Ոստիկանության Ախուրյանի բաժնում հունվարի 28-ին, ժամը 23.20-ին, հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Մայիսյան գյուղի 2 բնակիչներ:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են ջեռուցման կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Հունվարի 29-ին, ժամը 00.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 3 բնակիչ: Նրանք եւս թունավորվել են թունավորվել են ջեռուցման կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
Երկու դեպքում էլ հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն:




























