Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ «կկեղծեր», եթե հերքեր նախագահի պաշտոնի համար իր թեկնածության քննարկման ծրագրերը։
Երբ նրան հարցրել են՝ արդյոք ճիշտ կլինի ասել, որ նա «լրջորեն կմտածի» առաջադրվելու մասին միջանկյալ ընտրություններից հետո, նահանգապետը համաձայնել է։
«Այո, հակառակ դեպքում ես պարզապես կստեի, – ասել է Նյուսոմը։ – Պարզապես կստեի, իսկ ես դա անել չեմ կարող»։
Նյուսոմը դարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմության առաջատարներից մեկը՝ քննադատելով վարչակազմի որոշումները, այդ թվում՝ Ազգային գվարդիայի տեղակայման և ներգաղթի ոլորտում իրականացվող գործողությունների վերաբերյալ։
Նա իրավունք չունի կրկին առաջադրվել նահանգապետի պաշտոնում 2026 թվականին՝ լիազորությունների ժամկետի սահմանափակման պատճառով։





























